«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը տեսաուղերձով տեղեկացնում է, որ 2 օրից ցանկանում է հանդիպում կազմակերպել «Տաշիր արենայում» իրենց ուժին ձայն տված մարդկանց հետ։
«Որպեսզի իրար հետ մի քանի բան որոշենք. մանդատները չվերցնե՞լ, թե՞ վերցնելն է ճիշտ, օրենքի շրջանակներում պայքարի ճանապարհների քննարկումը։
Կարծում եմ՝ շատ հետաքրքիր, հախուռն, էմոցիոնալ քննարկում կլինի»,- նշում է Կարապետյանը։
Նա մանրամասնում է, որ քննարկումից հետո իրենք կշարժվեն ՍԴ. «Որպեսզի պաշտպանենք մեր հայրենակիցների ձայները, քանի որ այդ օրը նիստ է լինելու ընտրությունների կեղծիքների դեմ։
Հանդիպումը տեղի կունենա 13:00-ին»։
News.am
