Հայաստանի իշխանությունները սխալ կգործեն, եթե կենտրոնանան բացառապես Արևմուտքի աջակցության վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
«Եթե Հայաստանի ղեկավարությունը կենտրոնանա բացառապես Արևմուտքի որևէ օգնության, աջակցության վրա, ապա, իհարկե, սխալ կգործի, և այդ դեպքում իրավիճակը երկրում կբարդանա։ Իհարկե, երկրի տնտեսական զարգացման համար կառաջանան լրացուցիչ խոչընդոտներ և դժվարություններ», – ասել է նա։
Այնուամենայնիվ, ծառայության ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը ողջամիտ կվարվի։
Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ Եվրամիության հետ ինտեգրվելու Հայաստանի ձգտումը նրա ինքնիշխան իրավունքն է, սակայն Երևանը չի կարող և չպետք է իրագործի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին:
Sputnik Արմենիա
