Логотип

Նշանակումներ ՀՀ զինված ուժերում. պաշտոն է ստացել նաև Արծրուն Հովհաննիսյանը

ՀՀ Զինված ուժերում բարձրաստիճան պաշտոնյաների փոփոխություններ են եղել։ ՀՀ ՊՆ–ից տեղեկանում ենք, որ գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից և նշանակվել հատուկ բանակային կորպուսի հրամանատար»։

2–րդ բանակային կորպուսի հրամանատարությունը տրվել է գեներալ-մայոր Սիմոն Նազարյանին, որը նախկինում 3–րդ բանակային կորպուսի հրամանատարն էր։

Պաշտոն է ստացել նաև ՊՆ նախկին մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` նշանակվելով ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ։

Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերից Արծրուն Հովհաննիսյանը զբաղեցնում էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի (ՀՇԻ) պետ։

Հրամանագրերը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Դրանք արդեն ուժի մեջ են մտել։

Sputnik Արմենիա