Логотип

Շուրջ 100 երկրի ներկայացուցիչներ կժամանեն Իրան՝ Ալի Խամենեիին հրաժեշտ տալու

Շուրջ 100 պետությունների ներկայացուցիչներ ներկա կլինեն Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը: Տեղեկությունը հայտնում է IRIB-ը` հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայիին։

Հուլիսի 3-ի առավոտյան տեղի կունենա հրաժեշտի արարողություն ժողովրդի մասնակցությամբ, իսկ օրվա երկրորդ կեսին կմիանան օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակությունները:

Ինչպես նշել են Իրանի ԱԳՆ-ում, հյուրերի թվում կլինեն պետությունների ղեկավարներ, խորհրդարանների խոսնակներ, արտաքին գործերի նախարարներ, կառավարությունների հատուկ ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքական և հասարակական գործիչներ:

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ներկա կլինի Խամենեիի հուղարկավորության արարողությանը:

Հիշեցնենք` Խամենեին սպանվեց ամերիկա–իսրայելական հարվածների առաջին օրը՝ փետրվարի 28-ին։ Լուրը պաշտոնապես հաստատվեց մարտի 1-ին։

Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը վնասվածքների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով:

Sputnik Արմենիա