Գնդապետ Էդիկ Մալոյանն այն զինվորականն է, որը հետ է բերել Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի դիրքը, ինչի համար էլ արժանացել է «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, համանուն կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ձերբակալվել է գնդապետ, Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ Էդիկ Մալոյանը։
«2020 թ․ պատերազմից հետո սահմանազատման ժամանակ, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից է վարվում մեր զինվորի նկատմամբ, Մալոյանը բոլորի ներկայությամբ ծեծում է ադրբեջանցի հրամանատարին, որի համար հայ հրամանատարության կողմից հեռացվում է բանակից»,- գրել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Մալոյանին ձերբակալել են ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար:
Sputnik Արմենիա
