Логотип

«Ո՞վ է պատասխանատու եղել զինծառայողների քվեարկության համար. ԿԸՀ նախագահն անձամբ տեղյակ է եղել» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԿԸՀ–ն պատշաճ վերահսկողություն չի իրականացրել ընտրական ընդհանուր գործընթացի նկատմամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 29–ին, ՍԴ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված, ՍԴ–ում այդ ուժի շահերը պաշտպանող փաստաբան Արամ Վարդևանյանը։

Այն,ինչ կատարվեց վարչական դատարանի վճիռը չկատարելու միջոցով՝ վերաքվեարկության հետ կապված, որտեղ բառացիորեն գրված էր, որ ԿԸՀ–ն ստիպված է լինելու իրականացնել վերաքվեարկություն։ Այդ ամենը ընտրակեղծարարության հետ կապ ունի՞ թե՞ ոչ։ Ես գտնում եմ, որ ունի։

Ո՞վ է պատասխանատու եղել զինծառայողների քվեարկության համար Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինները։ Ո՞վ է պատասխանատու եղել, որ ժամը 20:00-ից հետո պատշաճ կազմակերպվի ընտրական տեղամասում ընտրության քվեարկության գործընթացը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Երրորդը արդեն բացահայտում, որը տեղի ունեցավ Սահմանադրական դատարանում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը անձամբ տեղեկացված է եղել իրավիճակից։

Ես ՍԴ–ում կատարել եմ պնդում՝ Վահագն հովակիմյանը որպես ԿԸՀ նախագահ չի կարող լինել անկախ և անաչառ, որովհետև նա ՔՊ–ի հիմնադիր անդամ է եղել։

Իրենք ՍԴ–ում ընդունել են, որ ընտրախախտումներ եղել են, բայց ասում են, որ դրանք էական ազդեցություն չեն ունեցել։ Մենք համարում ենք, որ ունեցել են։ ԿԸՀ–ի այս դիրքորոշումը կիսում է ՔՊ–ն»,–ասաց նա։ Վարդևանյանը մեծագույն խնդիր համարեց այն, որ այս հարց քննարկմանը մասնակցում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը. «Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության, հանրային վստահության, ընկալման տեսանկյունից մեծագույն խնդիր է տիկին Սաֆարյանի մասնակցությունը։

Երեկ շատ ուղիղ հարց եմ ներկայացրել ՔՊ կուսակցությանը, որպես այս գործընթացի մասնակցի. Հարցրել եմ, արդյո՞ք իրենք պատրաստ են միանալու մեր դիմումի այն մասերին, որոնք վերաբերում են նոր ընտրությանը կամ առնվազն երկրորդ փուլին: Մերժեցին:

Այսօր ՍԴ դատավորներն են հարցեր ներկայացնելու դիմողներին և դատաքննության մասնակիցներին։ Տեղեկացնեմ ձեզ, որ նաև մենք դռնփակ ռեժիմով մի քանի հարց պետք է քննարկենք։ Մի հետաքրքիր հանգամանք էլ եմ ուզում ձեզ բացահայտել։ Հիշում եք, կային որոշ իշխանական ներկայացուցիչներ, որ ասում էին, որ 2025–ի մայիս–հունիսի համեմատ 2026–ի մայիս–հունիսին Հայաստան եկել են մեկ միլիոն մեր հայրենակիցներ արտերկրից, կամ 100 հազարավոր տարբերություն կա։ Ես փակագծերը ամբողջությամբ չբացահայտեմ, պարզապես ասեմ, այդ խոսակցությունը հերթական սուտն էր, ինչպես ընտրակաշառքների հետ կապված։ Պարզվեց, խոսքը պարզապես փետրվարի 7–ից մինչև հունիսի 20-25-ը ժամանակահատվածում 258 մեղադրյալի մասին է խոսքը։ Այդ գործերի ստվար զանգվածը դեռ նախաքննության փուլում է և կարող է կարճվել»,– ընդգծեց նա։

News.am