«Ուժեղ Հայաստան» դաշինքի` հետախուզման մեջ գտնվող պատգամավորի 4 թեկնածուներից մեկը՝ Արթուր Աբրահամյանը, հայտնաբերվել և կալանավորվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում։ Քննչական կոմիտեի պնդմամբ` քրեական վարույթը վերաբերում էր բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերին։
Նախաքննության ընթացքում նշված անձանցից 2-ը կալանավորվել էին, իսկ 4-ի նկատմամբ կայացվել էր կալանավորման որոշում և հայտարարվել հետախուզում։
Sputnik Արմենիա
