Логотип

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածուին հեռացրել են աշխատանքից

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայաստան Հակոբյանին ազատել են աշխատանքից, հայտնել է Հակոբյանը։

Նա նշել է, որ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչն էր, հայոց լեզվի և գրականության դասախոս։

Հակոբյանը տեղեկացրել է, որ իրեն ազատել են «քաղաքական հայացքների համար անվստահության հիմքով»։

Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հունիսի 8-ին հայտնել էր, որ նախընտրական և հետընտրական շրջաններում թիմում կալանավորվածների թիվն ացնում է 700-ը։ Նա տեղեկացրել էր, որ նրանցից միայն 75-ը կալանավորվել էր ԱԺ ընտրությունների օրը։ Նա նաև հայտնել էր, որ միայն ԱԺ ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, շտաբների պետերին ու պատասխանատուներին՝ թվով 150 անձ, ձերբակալել էին։ Դաշինքի նաև կալանավորված պատգամավորի թեկնածուներ կան։

Դաշինքում պատգամավորի թեկնածուների և համակիրների կալանքները քաղաքական են անվանել։

Armenia Today