Логотип

ՊՆ․ Հայաստանում կրկին «Արծիվ գործընկեր» զորավարժություն կանցկացվի

Հունիսի 17-25-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի ամենամյա դարձած «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությանը մասնակցելու են ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի (24 մասնակից), Հունաստանի (11 մասնակից) զինված ուժերի զինծառայողները:

Զորավարժության ընթացքում կանցկացվեն խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման և իրականացման վարժանքներ:

««Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև ամրապնդել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը»,– ասված է հաղորդագրությունում:

Sputnik Արմենիա