«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք անդամները այսօր՝ հունիսի 26-ին, 16։30-ին կհավաքվեն Սահմանադրական դատարանի շենքի մոտ՝ պահանջելու անվավեր ճանաչել հունիսի 7-ի խորհրդարանական ընտորթյունները։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը։
«Վաղը 16։30-ին մենք լինելու ենք ՍԴ մոտ և պահանջելու ենք անվավեր ճանաչել բազմաթիվ ընտրախախտումներով, բռնաճնշումներով և վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ անցկացված ընտրությունները։ ՀՀ–ին պետք են նոր ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ»,– ասվում է հաայտարարությունում։
Հիշեցնենք, որ վաղը ՍԴ–ն քննելու է «Ուժեղ Հայաստան»–ի և մյուս ընդդիմադիր ուժերի ընտրությունները անվավեր ճանաչելու դիմումը։
News.am
