Логотип

Պատճառը ենթադրաբար գազի արտահոսքն է. նախարարը` Սուրենավանում 4 կյանք խլած հրդեհի մասին

Երևան–Երասխ ճանապարհին` Արարատի մարզի Սուրենավան գյուղի վարչական տարածքում, մեքենայում բռնկված հրդեհի պատճառը, նախնական տեղեկություններով, եղել է գազի արտահոսքը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Ունենք որոշակի ապացույցներ, որոնք վկայել են, որ հենց դա է եղել պատճառը։ Կսպասենք փորձաքննության արդյունքներին և արդեն վստահ եզրահանգումների կգանք։ Ամեն դեպքում սպանության հետ գործ չունենք»,– ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք` հունիսի 29–ին` ժամը 04։50-ի սահմաններում, Սուրենավան գյուղի մոտ հրդեհ էր բռնկվել «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայում։ Հրշեջ–փրկարարները մարել էին կրակը և հայտնաբերել 3 քաղաքացու կիսամոխրացած մարմին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ փրկարարները նույն տեղում ևս մեկ կիսամոխրացած մարմին են հայտնաբերել։

Sputnik Արմենիա