ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իրեն մեղավոր է ճանաչել գաղտնի տվյալներ ապօրինի պահելու մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին։
«Ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը այսօր դաշնային դատարանում իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքի մեկ կետով՝ Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ ազգային անվտանգությանը վերաբերող և նրա աշխատանքի հետ կապված տեղեկատվության ապօրինի պահման մեջ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Բոլթոնին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մոտ պահել է օրագրային գրառումներ Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետում Սպիտակ տանը աշխատելու մեկ տարվա ընթացքում: Պաշտպանական կողմը պնդել է, որ նա արդեն 45 տարի անձնական օրագրեր է պահում, գրառումները գաղտնի բնույթ չեն կրել և հասանելի են եղել միայն մերձավոր ազգականներին:
Թրամփի թիմից հեռանալուց հետո Բոլթոնը քննադատական դիրքորոշում է ընդունել նրա նկատմամբ։ 2020 թվականին նա գիրք է հրատարակել, որում կտրուկ քննադատել է Թրամփին։ 2025 թվականի օգոստոսին ՀԴԲ-ն խուզարկել է Բոլթոնի տունը, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել։
Բոլթոնի դատավճռիհրապարակումը նշանակված է հոկտեմբերի 28-ին։ Մեղավորությունը ապացուցելու դեպքում նրան սպառնում է մինչև հինգ տարի ազատազրկում։
Sputnik Արմենիա
