Այսպես կոչված Երևանի եվրոպական ուղին կարող է հանգեցնել Մոսկվայի հետ հարաբերություններում համակարգային փոփոխությունների։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Դիվանագետին խնդրել էին մեկնաբանել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերը, թե Հայաստանը չափազանց մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի նորովի կառուցել հարաբերությունները այդ երկրի հետ։ «Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, որին դուք ուշադրություն դարձրիք, այն ազդակների օրինակ է, որոնք մենք տարբեր մակարդակներով փոխանցել և շարունակում ենք փոխանցել Հայաստանի ղեկավարությանը և հանրությանը», — պարզաբանել է նա։
«Կարծում ենք, որ մեր երկրների քաղաքացիները պետք է իմանան՝ Երևանի առաջընթացը այսպես կոչված եվրոպական ուղով կարող է ինչ-որ պահի հանգեցնել ռուս-հայկական հարաբերություններում համակարգային փոփոխությունների», — նշել է Կալուգինը։
Դեպարտամենտի ղեկավարը ընդգծել է, որ «անվտանգության ապահովման, տնտեսական կայունության, բարեկեցության և բարգավաճման գործիքների առումով, որոնցից ձևավորվում է երկրի ինքնիշխանությունը, ԵՄ-ն որևէ հստակ այլընտրանք չի առաջարկում»։ «Եվ դա հասկանալի է՝ Բրյուսելի հետաքրքրությունը ոչ թե Հայաստանի կամ Հարավային Կովկասի երկրների մասին հոգ տանելու մեջ է, այլ, առաջին հերթին, սեփական աշխարհաքաղաքական խնդիրների լուծման, որոնք այսօր միտված են Ռուսաստանի հետ դիմակայությանը», — արձանագրել է դիվանագետը։
News.am
