Մեծ Բրիտանիայի պնդումները Մոսկվայի ենթադրյալ միջամտության մասին Հայաստանի ընտրություններին աբսուրդային են։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ։
«Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին բրիտանական մեղադրանքները ավելի անհեթեթ են թվում Երևանում արևմտաեվրոպական աժիոտաժի ֆոնին։
Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունը, որը նախկինում նպաստել էր Կիևում պետական հեղաշրջմանը, այժմ ուղղված է նաև Հայաստանին։ Ժամանակն է, որ Արևմուտքը դադարեցնի միջամտել ինքնիշխան պետությունների գործերին, ինչպես վերջերս արեց Մոլդովայում և Ռումինիայում», – նշել է դիվանագիտական առաքելությունը։
Yerkir.am
