ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական–քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ եկել են իրեն ձերբակալելու։
ՀՀ քննչական կոմիտեից Sputnik Արմենիային փոխանցեցին, որ դեպքի հետ կապված մանրամասներն ավելի ուշ կհաղորդեն։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Հակոբյանի որդին՝ Սամվել Հակոբյանը հայտնեց, որ հորը նոր գործի շրջանակում են ձերբակալել։
«Եկել տնից ձերբակալել- տարել են քրեական վարչություն, այնտեղից տանելու են քննչականի սահմանադրական (պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն-խմբ.)»,– ասաց նա` հավելելով, որ գործի մանրամասները դեռ հայտնի չեն։
Հիշեցնենք` ԱԺ նախկին պատգամավորը 2025-ի հուլիսի 18–ին ձերբակալվեց հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար»։
Ռուբեն Հակոբյանը 2 ամսով կալանավորվեց հուլիսի 19–ին, իսկ օգոստոսի 27–ին դատարանը վերացրեց նրա խափանման միջոց կալանքը` որպես պատիժ սահմանելով 2 մլն 700 հազար դրամի չափով տուգանք։
