Логотип

Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է վարչական հսկողություն, բացակայելու և հրապարակումներ անելու արգելք խափանման միջոցները։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական–քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է։ Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

ՔԿ հաղորդագրության համաձայն` Հակոբյանը տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ։