Հայաստանի Սահմանադրական դատարանը դռնբաց ռեժիմով վերսկսել է քաղաքական կուսակցությունների հայցով նիստը։
Ինչպես հայտնել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, նախօրեին ներկայացված ավելի քան երկու տասնյակ միջնորդություններից բավարարվել է միայն մեկը, այն էլ՝ մասնակի. դա «Ուժեղ Հայաստան» կուսակցության միջնորդությունն էր՝ սոցիոլոգ Մխիթարյանի եզրակացությունը գործին կցելու վերաբերյալ։ Ծրարների փորձաքննություն անցկացնելու միջնորդությունը մերժվել է, այդուհանդերձ, դրանց թափանցիկության հարցը կուսումնասիրվի Դատարանի նիստում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿՀԸ) քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնել է, որ բերվել են հնգական ծրարներ՝ 27 տարածքային հանձնաժողովներից, և 5 ծրար՝ ԿԸՀ-ից։ Ծրարների թափանցիկությունը ստուգելու համար որոշվել է պարզ եղանակ կիրառել՝ քվեաթերթիկը դնել ծրարի մեջ և տեսնել՝ թափանցո՞ւմ է, թե՞ ոչ։
News.am
