Логотип

Սամվել Կարապետյանը շարունակելո՞ւ է Հայաստանում ներդրումներ անել

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը շարունակելու է Հայաստանում ներդրումներ կատարել։ Նա այդ մասին ասաց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ իր գործով դատական նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։

«Իհարկե, շուտով ձեզ կհրավիրենք, երկու շատ կարևոր ոլորտում Հայաստանի երևի ամենախոշոր հիմնարկները կբացենք։ Սա մեր երկիրն է, Փաշինյանն ընդամենը տուրիստ է, ինքը կա, չկա, մեզ համար նշանակություն չունի։ Մենք ամեն օր ամեն ինչ անելու ենք»,- հայտարարեց Կարապետյանը։

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի պնդումներին, թե նախկին կառավարիչներն ընկերությունը վատ վիճակում են թողել, Կարապետյանը հակադարձեց՝ նման բան չկա։

«Բա պատկերացնո՞ւմ եք՝ մեզ ինչ են թողել, իրենք գիտեին՝ մի հատ «Մերսեդես» է կանգնած, նստելու են, քշե՞ն։ Դե տեսան՝ ինչ էինք մենք ստացել, բայց մենք իրենց թողել էինք շատ նորմալ վիճակում, հիմա գնացեք ու նայեք»,- ասաց Կարապետյանը։

Sputnik Արմենիա