«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի տնային կալանքը վերացնելու կամ փոխելու միջնորդություն է ներկայացվել դատարան, հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։
Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում է Կարապետյանի գործով դատաքննությունը։
Միջնորդությունը ներկայացրել է Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Ավելի ուշ Կարապետյանի պաշտպանական խումբը հայտնել է, որ տնային կալանքում գտնվող Կարապետյանին ճաղավանդակներով կահավորված մեքենայով են տեղափոխել դատարան, ինչը խախտում է և խտրական վերաբերմունք։ Դատավորը դա համարեց ոստիկանության որոշումը։
Մեր թղթակցի փոխանցմամբ՝ մեղադրող կողմը հայտնել է, որ պաշտպանական կողմից խափանման միջոցի փոփոխության միջնորդության մեջ նոր և էական փաստարկներ չեն ներկայացվել։
Կարապետյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 26՝ 14:30-ին։ Դատարանը կքննի Կարապետյանի տնային կալանքը փոփոխելու միջնորդությունը։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ 2025-ի դեկտեմբերին նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Կարապետյանի գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին, ապրիլի 17-ին դատարանը 3 ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը, ապրիլի 30-ին մերժել այն վերացնելու և վարչական հսկողություն կիրառելու միջնորդությունը։
