ՍԴ դատավորներ Սեդա Սաֆարյանի և Դավիթ Խաչատուրյանի մասնակցության հարցը 7 քաղաքական ուժերի հայցով սպառված է։
Հիշեցնենք, որ Սաֆարյանի հարցն արդեն քննարկվել էր՝ հայտնի արդյունքով։ ՍԴ անդամները որոշել էին, որ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը, հաշվի առնելով նրանց նախկին քաղաքական պատկանելությունը, չեն մասնակցի, իսկ Սաֆարյանի մասնակցությունը թույլատրվել էր։
Այսօր ՍԴ նիստում Սաֆարյանի մասնակցության հարցը կրկին հնչեցվել է, ինչպես նաև բարձրացվել է դատավոր Դավիթ Խաչատուրյանի մասնակցության հարցը։ ՍԴ դատավորների շրջանում առարկություններ չեն եղել, և ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հարցը համարել է սպառված։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը ՍԴ-ում ընտրությունների վերաբերյալ վեճի քննությունից բացառելու պահանջով դիմել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։ Այդ քաղաքական ուժը կարծում է, որ Սաֆարյանը «կողմնակալ է, բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ և 2021 թվականի ընտրություններին մասնակցել է Արման Բաբաջանյանի հետ՝ նույն ցուցակով»։ Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ներկայիս ընտրությունների արդյունքները վիճարկող 7 ուժերից մեկն է։
News.am
