ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ հույս ունի՝ խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը Հայաստանում կկայունանա։
Նրա խոսքով՝ դրա համար նախադրյալներ կան, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, իսկ ԱՊՀ-ից դուրս գալու մասին խոսք ընդհանրապես չկա։
«Երկիրը մնում է կազմակերպությունում»,– ասել է Լեբեդևը։
Նա նաև նշել է, որ ԱՊՀ նիստին մասնակցել է կազմակերպությունում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Ռազմիկ Խումարյանը, որը ստորագրել է մի շարք փաստաթղթեր։
AuroraNews.am
