Վեդիում սեռական բռնության ենթարկված 15 և 17 տարեկան աղջիկների գործով 3–րդ անձն է կալանավորվել: Լուրը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Վ.Ե.-ն կալանավորվել է երկու ամսով»,– տեղեկացնում է նախաքննական մարմինը։
Նշենք, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված)։
Հիշեցնենք` փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել: Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողները` Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը, Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը` 65։ Նրանք կալանավորված են։
Ձերբակալվել էր նաև աղջիկների հորեղբայրը, որը անցնում էր 2 դրվագով։ Դրանցից մեկը վերաբերում է Վեդու բաժնի ոստիկաններից մեկին հարվածելուն, իսկ մյուս դրվագը եղբոր աղջիկներին սեռական բռնության ենթարկած անձանցից մեկին մարմնական վնասվածք հասցնելն է, ըստ տեղեկությունների՝ դանակահարելը։ Մայիսի 9-ին նա ազատ արձակվեց։
Sputnik Արմենիա
