Վենեսուելայում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերից հետո զոհերի և տուժածների թիվը շարունակում է աճել, հայտնել է երկրի առողջապահության նախարար Կառլոս Ալվարադոն։
«Այսօրվա երեկոյան ժամը յոթի դրությամբ մենք արդեն օգնություն ենք ցուցաբերել ավելի քան 4300 տուժածի։ Եվ, ցավոք, մեր բուժհաստատություններում ընդունել ենք մոտ 235 հիվանդի՝ առանց կյանքի նշանների կամ ժամանելիս մահացած», – ասել է Ալվարադոն վենեսուելական հեռուստատեսության եթերում։
Նախարարի խոսքով՝ տուժածների մեծ մասը ստացել է թեթև վնասվածքներ, սակայն «կան նաև միջին ծանրության և ծանր դեպքեր, նրանցից շատերին անհրաժեշտ է եղել վիրահատական միջամտություն»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով առնվազն 188 մարդ է զոհվել, իսկ 1520-ը՝ տուժել։
Չորեքշաբթի երեկոյան տեղական ժամանակով և հինգշաբթի առավոտյան Վենեսուելայում տեղի են ունեցել 7,2, 7,5 և 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր։ Ամենաշատը տուժել է երկրի հյուսիսում գտնվող Լա Գուաիրա նահանգը։ Այն հայտարարվել է աղետի գոտի։ Իշխանությունները փրկարարական գործողություններ են իրականացնում և անցել են վնասների գնահատմանը։
News.am
