Логотип

Վերլուծաբան․ Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը

«Արդարադատության նախարարն ասում է, թե «ընդդիմությունը համատարած ընտրակաշառք է բաժանել»: Հետո իհարկե իր իսկ խոսքում պարզվում է, որ այդքան էլ համատարած չէ, այլ՝ 250-ից մի քիչ ավելի դեպ, ընդ որում՝ ընդամենը իրավապահների ներկայացրած ու մեկնաբանած, այսինքն՝ որևէ դատարանի վճռով դեռևս չհաստատված դեպք»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա շարունակում է.

«Բայց, արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ արդարադատության հիմնական, հիմնարար սկզբունքներից մեկը՝ անմեղության կանխավարկածը, ու թեև չկա դատավճռով հաստատված և ոչ մի դեպք, բայց նա անկաշկանդ ասում է, թե «համատարած բաժանվել է ընտրակաշառք»:

Այդպիսով, իշխանության ներկայացուցիչը, այն էլ բուն ոլորտի՝ արդարադատության նախարարը, ացարձակ անբռնազբոսությամբ խախտում է որևէ մեկի կամ հավաքական իմաստով՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը: Դա վկայում է, որ աստիճանաբար, եթե արդեն ոչ համատարած՝ վերանում է կառավարող ուժի վարքածի սահմանադրա-իրավական կարմիր գծերի անգամ ֆորմալ առկայությունը:

Մի կողմից սա կարող է թվալ անպատժելիության զգացումից բխող հանգամանք, «մեր դեմ խաղ չկա»-ի դրսևորում կամ հետևանք: Ընդ որում, բացառելի չէ, որ այդպես է: Եթե այդպես է, ապա դրա հետևանքը ժամանակի ընթացքում առավել ծանր է լինելու հենց այդ տրամաբանությամբ առաջնորդվող ուժի համար՝ թե հավաքական, թե նաե հատկապես այդ վարքագծով աչքի ընկնող անհատների համար»։

Panorama.am