Логотип

Վթարի մասնակիցները պարտավոր կլինեն 15 րոպեում ազատել երթևեկելի հատվածը, չազատելու դեպքում կտուգանվեն․ նոր նախագիծ

Հենց նոր ականատես եղա ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է Երևանի ՏԻՄ նոր օրենքի նախագիծը, որը նախատեսում է կարևոր փոփոխություն․ավտովթարների մասնակիցները պարտավոր են 15 րոպեի ընթացքում մեքենաները դուրս բերել երթևեկելի հատվածից և ամբողջությամբ ազատել ճանապարհը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վթարի հետևանքով կան մարմնական վնասվածքներ ստացած տուժածներ կամ մեքենան վնասված է այն աստիճանի, որ հնարավոր չէ տարհանել առանց քարշակի:

15 րոպեի ընթացքում ճանապարհի երթևեկելի հատվածը չազատելու պարագայում նախատեսվում է 30 հազար դրամ տուգանք վթարի յուրաքանչյուր մասնակցի համար»,– գրել է նա։

News.am