Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:
«Սուլխան Թամազաշվիլին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ, ինչպես նաև պատվիրակության հետ կայցելի ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ և տեղում կծանոթանա նրանց գործունեությանը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Թամազաշվիլիի Երևան պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է նաև հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի հետ:
Թամազաշվիլին Վրաստանի ՆԳՆ–ն գլխավորում է այս տարվա ապրիլից։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Գելա Գելաձեին, որը դարձել Է Վրաստանի Պետանվտանգության ծառայության ղեկավար։
Sputnik Արմենիա
