Փամբակ գետն ընկած 13-ամյա աղջնակի մարմինը նույնպես հայտնաբերվեց: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերեց 2013 թվականի ծնված Նարինե Մարտիրոսյանի մարմինը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ Փամբակ գետն են ընկել 7 և 13 տարեկան քույրեր։ 7 տարեկան Նարե Մարտիրոսյանի մարմինը հայտնաբերվեց հունիսի 17-ին։
Sputnik Արմենիա
