Логотип

Փաշինյանը կմեկնի Ռուսաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «ԻՆՆՈՊՐՈՄ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, որը տեղի կունենա Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը։

ՀՀ կառավարության ղեկավարի անունը ներառված է համաժողովի խոսնակների ցանկում։

Մասնակիցների թվում են նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը և Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։

«ԻՆՆՈՊՐՈՄ-2026»–ում գլխավորը կլինի «Արդյունաբերություն 360. արտադրություն առանց սահմանների» թեման։

Հիշեցնենք` հունիսի 3–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտունիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց, որ ՀՀ ԱԺ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա նշեց` հունիսի 1-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են, որ ընտրություններից հետո կմեկնի Մոսկվա, հանդիպում կունենան, ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծեն։ Հունիսի 29-ին նա հայտարարեց, որ Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել։

Sputnik Արմենիա