Վարչապետ Նիկել Փաշինյանը հուլիսի 3-ին կմեկնի Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը: Այս մասին Փաշինյանը հայտնել է հուլիսի 2-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։
«Վաղը մեկնելու եմ Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Շփումներ կլինեն Իրանի ղեկավարության հետ»,- ասաց վարչապետը։
Նշենք, որ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 4-9-ը։
Խամենեին սպանվել է ամերիկա–իսրայելական հարվածների առաջին օրը՝ փետրվարի 28-ին։ Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ է դարձել նրա որդին՝ Մոջաթաբան։
News.am
