Логотип

Փաշինյանը 2 փոխնախարարի ազատել է աշխատանքից. պաշտոն է ստացել Երևանի նախկին փոխքաղաքապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանը։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am էլեկտրոնային կառավարման հարթակից։

Մեկ այլ որոշմամբ էլ նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Վիրաբյանը, որը Երևանի փոխքաղաքապետն էր Հայկ Մարությանի պաշտոնավարման տարիներին, հետո ստանձնեց Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը (մինչև 2025 թվականի դեկտեմբեր)։

Դանիել Դանիելյանը ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի օգոստոսի 25-ին։

Հասմիկ Ավագյանն էլ այդ պաշտոնը զբաղեցնում էր 2025 թվականի մարտի 24-ից։

Sputnik Արմենիա