Логотип

ՔԿ․ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում

Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, Armenia Today-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հուլիսի 19-ին Հակոբյանին 2 ամսով կալանավորել էին իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մեղադրանքով, որոնք, ըստ Քննչական կոմիտեի, նա հնչեցրել էր զանգվածային լրատվության միջոցով։ Հակոբյանի որդին՝ Սամվել Հակոբյանը, օգոստոսին հայտնել էր կալանքի տակ գտնվող հոր առողջական վիճակի վատթարացման մասին։