Логотип

ՔՊ նիստում ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում ԱԺ նախագահի թեկնածու են ընտրել Ռուբեն Ռուբինյանին։ Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ կառավարության նիստից հետո ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ հենց այսօր է որոշվելու, թե ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ում թեկնածությունն է առաջադրվելու։

«Քննարկման և փակ գաղտնի քվեարկության արդյունքում ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը»,– նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ԶԼՄ–ների տեղեկություններով՝ ԱԺ նախագահի պաշտոնին հավակնում էին ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Sputnik Արմենիա