ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված 2 քրեական վարույթների շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել Տ.Վ.-ի (ՀՀԿ անդամ Տիգրան Վարդանյան- խմբ․) և Ա.Ղ.-ի (քաղաքագետ Ալեն Ղևոնդյան- խմբ․) նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Ըստ հաղորդագրության՝ ոստիկանությունից հաղորդումներ են ստացվել նշված անձանց կողմից ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու վերաբերյալ:
Հանրային քրեական հեպանդումները հարուցվել են Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով:
Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով:
Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է:
Sputnik Արմենիա
