Логотип

Ֆոն դեր Լայենի այցի իրական նպատակը

Հուլիսի 2-ին Հայաստան է ժամանում Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը: Նրա այցը ներկայացվում է իբրև թե ռուսական սանկցիաների դեմ Հայաստանին օժանդակության դրսևորում: Եվ Ֆոն Դեր Լայենն իհարկե Հայաստանում իր ասուլիսի ընթացքում գուցե միանգամից «սպառի» Հայասանի ամբողջ գյուղմթերքը՝ Ռուսաստանի ինադու:

Բայց, այդ ամենն իհարկե լապշան է, որ կկախվի հայ ժողովրդի ականջներից, իսկ Ֆոն Դեր Լայենի այցի բուն իմաստը անշուշտ լինելու է այն, թե Հայաստանը ինչպե՞ս է ապահովելու եվրոպական ռազմավարության համար առանցքային՝ տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի կառուցումը, այլ կերպ ասած՝ ի՞նչ իրավական կարգավիճակ է տալու Եվրոպային: Իսկ մինչ այդ, քանի որ այդ կառուցումը հնարավոր չէ առանց Ադրբեջանին, Ֆոն Դեր Լայենն իհարկե Բաքու մեկնելուց առաջ Երևանում պետք է ստանա հարցի պատասխան, թե Երևանն ի՞նչ է տալու Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը համաձայնության տա ԵՄ բաժնեմասին:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, վերլուծաբան

Verelq.am