Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել ՀՀ ՄԻՊ-ին` տեղեկացնելով Բաքվի բանտերում գտնվող հայերի իրավունքների ոտնահարումների, այդ թվում` խայտառակ խախտումներով ընթացած քննության և դատապրոցեսի վերաբերյալ, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանյանի համոզմամբ, ադրբեջանական դատարաններում տեղի ունեցողն ուղղված է ո՛չ թե գործով անցնող հայերի, այլ հայկական պետականության դեմ:
Վստահ եմ, որ վերջինիս խոսքի հիմքում դատարանում ՀՀ-ին ռազմական հանցագործի և օկուպանտի պիտակ փակցնելու ադրբեջանական հետևողականությունն է և ՀՀ իշխանության լոյալությունը, ինչի հետևանքն են Հայաստանի դեմ կուտակվող կեղծ մեղադրանքները:
Չհանձնվող կերպար է Դավիթ Իշխանյանը, ով իր խոսքն ու սկզբունքներն առաջ է տանում նույնիսկ ադրբեջանական բանտում գտնվելու պայմաններում:
Ազատությո՛ւն ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայերին», – նշել է պատգամավորը:
Aysor.am
