USD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°C

Логотип

Ադրբեջանը բողոք է ներկայացրել հայ գեղասահորդների «Արցախ» ստեղծագործության անվան վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանը բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ)՝ հայ գեղասահորդների «Արցախ» ստեղծագործության անվան վերաբերյալ:

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա- Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը կարճ ծրագրում հանդես է գալու Արա Գևորգյանի հեղինակած «Արցախ» երաժշտական ստեղծագործության ներքո։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ «Արցախ» անվանումը կրող երաժշտության օգտագործումը Օլիմպիական խաղերի շրջանակում ունի քաղաքական ենթատեքստ և հակասում է Օլիմպիական խարտիայի սկզբունքներին, գրում է Apa.az-ը։

Նշենք, որ Կարինա Հակոբյանը և Նիկիտա Ռախմանինը կարճ ծրագրով հանդես կգան փետրվարի 15-ին, իսկ ազատ ծրագրում օլիմպիական սառույց դուրս կգան փետրվարի 16-ին:

Օլիմպիական Միլան մեկնելուց առաջ Կարիան Ակոպովա- Նիկիտա Ռախմանին զույգը վերջին մարզումն անցկացրեց Երևանում, որին հետևել էր NEWS.am Sport-ի թղթակիցը: