Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպում է անցկացրել Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս Մինասյանի հետ․
«Այսօր՝ Երեքշաբթի, 5 Մայիս 2026-ի երեկոյեան, Անթիլիասի Մայրավանքին մէջ հանդիպում մը կայացաւ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Հոգևոր Տիրոջ և Արամ Ա. Վեհափառ Հայրապետին միջև։ Հանդիպման ներկայ էին Նարեկ Արք. Ալեէմէզեան և Տաճատ Եպս. Աշըգեան։
Հանդիպման ընթացքին քննարկուեցան մեր եկեղեցիներուն գործակցութեան, ինչպէս նաև Վեհափառ Հայրապետին Վատիկան կատարելիք այցելութեան առնչուած հարցեր»։
News.am
