USD 365.91 ֏ EUR 422.04 ֏ RUB 4.41 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.91 ֏ EUR 422.04 ֏ RUB 4.41 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.91 ֏ EUR 422.04 ֏ RUB 4.41 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.91 ֏ EUR 422.04 ֏ RUB 4.41 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.91 ֏ EUR 422.04 ֏ RUB 4.41 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.91 ֏ EUR 422.04 ֏ RUB 4.41 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.91 ֏ EUR 422.04 ֏ RUB 4.41 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.91 ֏ EUR 422.04 ֏ RUB 4.41 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.91 ֏ EUR 422.04 ֏ RUB 4.41 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.91 ֏ EUR 422.04 ֏ RUB 4.41 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.91 ֏ EUR 422.04 ֏ RUB 4.41 ֏ ☀️ Երևան 29°CUSD 365.91 ֏ EUR 422.04 ֏ RUB 4.41 ֏ ☀️ Երևան 29°C

Логотип

Բաքվում Ռուբեն Վարդանյանի դեմ անօրինական դատավճիռն անվանել են «հակամարտության տրամաբանական ավարտ»

Բաքվում աշխարհահռչակ գործարար և բարերար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված ապօրինի դատավճիռն անվանել են «հակամարտության տրամաբանական ավարտ»։

«Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվի դատարանի որոշումը դիտարկվում է ոչ միայն որպես արդարության վերականգնում, այլև որպես գրեթե 30-ամյա հակամարտության խորհրդանշական և տրամաբանական ավարտ, որն ադրբեջանցի ժողովրդին մեծ տառապանքներ է պատճառել», – սոցիալական հարթակի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, փոխանցում է APA-ն:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանն ապօրինաբար դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Ադրբեջանական գերության մեջ գտնվող ԼՂՀ մյուս նախկին ղեկավարները դատապարտվել են ցմահ ազատազրկման կամ 20 տարվա բանտարկության։

«30-ամյա հակամարտությունը, որն ադրբեջանցի ժողովրդին մեծ տառապանքներ է պատճառել», սանձազերծվել է Բաքվի կողմից՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման ձգտման խաղաղ որոշման։ 2020 թվականի աշնանը Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և սիրիացի գրոհայինների ներգրավմամբ, օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի մի մասը։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ամբողջությամբ օկուպացրել Արցախը՝ ստիպելով 150-հազարանոց հայ բնակչությանը բնաջնջման սպառնալիքի տակ լքել հայրենի օջախները։

News.am