Логотип

Բլոգերը հայտնվել է Կիրանցի դպրոցի բունկերում, նկարահանել և տարածել. Լիլիթ Գալստյանն ահազանգում է

222lava մականունով բլոգերը տեսանկարահանել է Կիրանց գյուղի դպրոցի ապաստարանը և տարածել գրառումը։ Այդ մասին մայիսի 6-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ դիմելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

«Ինչ-որ բլոգեր հայտնվել է Կիրանցի դպրոցում, չգիտես ինչպես՝ դպրոցի բունկերում, որը պաշտպանության ենթակա օբյեկտ է։ Կարծում եմ՝ այստեղ շատ լուրջ անվտանգային գործոն կա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա նշեց, որ այդ ամենը տիտկոտերը համեմել է խաղաղության քարոզչությամբ։

«Բայց մտնել Կիրանցի դպրոց, նկարահանել այդ սենյակները, որոնք նախատեսված են հնարավոր հարձակման ժամանակ երեխաների անվանգության համար, պարզապես անթույլատրելի է, որքան էլ ծածկված էր խաղաղության քարոզի ներքո»,- ասաց Լ. Գալստյանը։

Տեսանյութում բլոգերը մտնում է դպրոց, ապա հայտարարում՝ «դպրոցում բունկեր եմ նկարում»։ Նրան ուղեկցում են ապաստարան։

«Դպրոցիցի 20 մետր այն կողմ Ադրբեջանի սահմանն է… էս բան ա էլի, պադվալ ա… Ստեղ երեխեքը գան… պետք է պատուհան, մի բան լինի, որ տենան»,- տեսանյութում ասում է բլոգերը։

News.am