USD 366.17 ֏ EUR 422.12 ֏ RUB 4.45 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.17 ֏ EUR 422.12 ֏ RUB 4.45 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.17 ֏ EUR 422.12 ֏ RUB 4.45 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.17 ֏ EUR 422.12 ֏ RUB 4.45 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.17 ֏ EUR 422.12 ֏ RUB 4.45 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.17 ֏ EUR 422.12 ֏ RUB 4.45 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.17 ֏ EUR 422.12 ֏ RUB 4.45 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.17 ֏ EUR 422.12 ֏ RUB 4.45 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.17 ֏ EUR 422.12 ֏ RUB 4.45 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.17 ֏ EUR 422.12 ֏ RUB 4.45 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.17 ֏ EUR 422.12 ֏ RUB 4.45 ֏ 🌤️ Երևան 28°CUSD 366.17 ֏ EUR 422.12 ֏ RUB 4.45 ֏ 🌤️ Երևան 28°C

Логотип

Գոհար Մելոյան․ 13 օր հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոյանը պետք է անմիջապես տեղափոխվի հիվանդանոց

Սահմանադրագետ, «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Գոհար Մելոյանը գրել է․

«Ակնհայտ է, որ քրեակատարողական հիմնարկում հնարավոր չէ ապահովել 2 անչափահաս երեխաների հայր, քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոյանի նկատմամբ բավարար բժշկական հսկողություն՝ հաշվի առնելով նրա 13 օր շարունակվող հացադուլը և առողջական վիճակը։

Նարեկ Սամսոյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն օբյեկտիվ անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով նրա պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքը։

Հետևաբար, ելնելով մարդասիրության սկզբունքից և կյանքի ու առողջության պահպանման իրավունքի բացարձակ բնույթից՝ Նարեկ Սամսոյանը պետք է անմիջապես տեղափոխվի մասնագիտացված քաղաքացիական հիվանդանոց։

Կոչ եմ անում Նարեկ Սամսոյանին ականջալուր լինել իր հարազատների հորդորներին և դադարեցնել հացադուլը՝ կանխելու սեփական առողջությանը հասցվելիք հետագա վնասը»։

Aysor.am