Էներգետիկայի և բնակարանաշինության հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ աշխարհը բախվել է պատմության մեջ ամենածանր էներգետիկ ճգնաժամին։
«Աշխարհը բախվել է պատմության մեջ, թերևս, ամենալուրջ էներգետիկ ճգնաժամին, որը փորձության է ենթարկում մեր տնտեսությունների, հասարակությունների և գործընկերության դիմակայունությունը»,- նշել է նա։
Եվրահանձնակատարն ընդգծել է նաև, որ մերձավորարևելյան ճգնաժամի մեկնարկից ի վեր Եվրոպական Միությունը ավելի քան 300 միլիարդ եվրո է ծախսել վառելիքի ներկրման վրա, սակայն այդպես էլ հավելյալ մատակարարումներ չի ստացել։
News.am
