Логотип

Ընտրողների ընդհանուր թիվն այս պահին 2 մլն 482 հազար 872 է

Մայիսի 8–ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.482.872 է։ Այս մասին հայտնում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Նշվում է, որ նրանցից 586–ը ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողներն են, 16-ը` հաշվառում չունեցող ընտրողները։

Ըստ օրենքի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը պետք է հրապարակի ընտրողների ընդհանուր թիվը։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկեց պաշտոնական քարոզարշավը։

Sputnik Արմենիա