USD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 365.82 ֏ EUR 422.74 ֏ RUB 4.36 ֏ 🌤️ Երևան 29°C

Логотип

Ժնևի բանակցությունները ծանր էին, բայց առարկայական. Մեդինսկին հայտնել է նոր հանդիպման մասին

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններն այսօր տևել են երկու ժամ։ Այս մասին հայտարարել է Ժնևի բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

«Ինչպես գիտեք, բանակցություններն ընթացել են երկու օր. երեկ շատ երկար՝ տարբեր ձևաչափերով, և այսօր էլ ահա մոտ երկու ժամ»,-լրագրողներին ասել է Մեդինսկին։

Նա բանակցություններն անվանել է ծանր, բայց առարկայական։ Նրա խոսքով՝ նոր հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս։

Հիշեցնենք` ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլն անցկացվել է Ժնևում փետրվարի 17-18-ը։ Ռուսական պատվիրակության կազմում, բացի Մեդինսկուց, ընդգրկված են ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։

Sputnik Արմենիա