Логотип

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդարացի համաձայնագրի. Արաղչին Պեկինում է

Իրանի իշխանությունները պատրաստ են ԱՄՆ-ի հետ արդարացի համաձայնագիր կնքել հակամարտությունը կարգավորելու համար: Ինչպես հայտնում է ISNA գործակալությունը, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այս մասին հայտարարել է Պեկինում չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ Թեհրանը կընդունի միայն ազնիվ և համապարփակ համաձայնագիրը։

Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմը համարվում է միջազգային իրավունքի ակնհայտ խախտում, և Իրանը բոլոր ջանքերը կգործադրի ամերիկյան կողմի հետ բանակցություններում իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար:

Իրանի ԱԳՆ ղեկավարը դրական է գնահատել Պեկինի դիրքորոշումը միջազգային հարթակում և ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողությունների դատապարտումը:

Արաղչիի գնահատմամբ՝ ներկա իրավիճակում Իրանի և Չինաստանի համագործակցությունը կզարգանա:

Sputnik Արմենիա