Логотип

Ձևավորվել է 2005 ընտրատեղամաս․ բաշխվել են ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները

ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների համար ձևավորվել է 2005 ընտրատեղամաս, բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) նախագահների և քարտուղարների պաշտոնները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

«ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացվել է հետևյալ համամասնությամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 1331-ական, «Հայաստան» կուսակցությունների դաշինք` 543-ական, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 131-ական»,– ասված է հաղորդագրությունում։

Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ ներկայացվում են մայիսի 8-ից 13-ը ներառյալ՝ մինչև ժամը 18:00-ն։ Հայտերն ուղարկվելու են խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունների/դաշինքների, ինչպես նաև ԸԸՀ-ների կողմից։

Նշվում է, որ ԿԸՀ-ն ՏԸՀ ձևավորելու իրավասություն չունի։

Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ–ն առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք են, 17-ը՝ կուսակցություն։

Sputnik Արմենիա