87 տարեկան հասակում մահացել է գործարար, բարերար և CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները:
«Մեդիա նորարար և բարերար, նորարարական շուրջօրյա հեռուստաալիքի՝ հեռուստատեսային նորություների ոլորտում հեղափոխական CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները մահացել է այսօր… Նա 87 տարեկան էր», – հայտնում է հեռուստաալիքը:
Թըրները ծնվել է 1938 թվականի նոյեմբերի 19-ին Ցինցինատիում։ Իր կարիերայի ընթացքում նրան առավել մեծ ճանաչում է բերել 1980 թվականին CNN-ի՝ աշխարհում առաջին շուրջօրյա լրատվական հեռուստաալիքի գործարկումը։ Բացի մեդիաբիզնեսում աշխատելուց, Թըրները զբաղվել է բարեգործությամբ, հանդես է եկել միջուկային զենքի կրճատման օգտին։
Sputnik Արմենիա
