«Նոր տնտեսություն. աշխատանք բոլորի համար, բարեկեցություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում «Մեր ձևով» շարժման անդամները այցելեցին Տավուշի մարզի Աչաջուր գյուղ (Իջևան խոշորացված համայնք)։ Այս մասին «Մեր ձևով» շարժումը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
Շարժման անդամները շրջայց կատարեցին համայնքում, ծանոթացան գյուղի ենթակառուցվածքային հնարավորություններին, զրուցեցին գյուղի բնակիչների հետ և ծանոթացան վերջիններիս հուզող խնդիրներին։
News.am
