USD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°CUSD 366.07 ֏ EUR 422.23 ֏ RUB 4.42 ֏ ☀️ Երևան 26°C

Логотип

Միքայել սրբազանի պաշտպանները դիմել են ՄԻԵԴ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման փաստերով: Այս մասին նշված է Միքայել սրբազանի պաշտպանների թիմի տարածած հաղորդագրության մեջ։

«Գանգատում նշվել է Միքայել սրբազանի անօրինական կալանավորման (հոդված 5), արտահայտվելու ազատության խախտման (հոդված 10), ինչպես նաև ազատությունից զրկելու և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու (հոդված 18) վերաբերյալ փաստեր և փաստարկներ»,- հայտնում են պաշտպանները։

Նշենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Էդգար Մանասյան, Նարինե Հովակիմյան և Վաչե Մարգարյան) հրապարակելու է Միքայել սրբազանի խափանման միջոցի փոփոխման միջնորդության վերաբերյալ որոշումը։

Sputnik Արմենիա