Логотип

Նարեկ Կարապետյան․ Չեն էլ ամաչում. Հանրային հեռուստաընկերությունը սուտ է տարածում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը մերկացնում է պետական բյուջեից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության տարածած սուտն ու կեղծիքը։

Նա տեսանյութում մի օրինակ է բերում, երբ Հանրային հեռուստաընկերության եթերում երևացել մի լուսանկար, երբ Ռուսաստանի դրոշի ֆոնին պետկարված են Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի լուսանկարները, իսկ ներքևում նշված է եղել, որ «ընդդիմության միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է»։

«Ահա թե ինչ գործիքակազմով է աշխատում այս իշխանությունը մեր ու մեր ժողովրդի հետ։ Ինչքան սուտ բաներ են տարածում ու այդ սուտը տարածելու համար չեն խորշում օգտագործել պետության կողմից ֆինանսավորվող Հանրային հեռուստատեսությունը։ Մեր ուժը հայտարարել է, որ բացի Սամվել Կարապետյանից մենք մեր քվեն չենք տալու։ Ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ իրենց ձայնը տալու են ընդդիմադիր առաջին ուժին։ Այսօր բոլոր հարցումներով դա «Ուժեղ Հայաստանն» է»,-նշում է Կարապետյանը։

Քաղաքական գործիչը նշում է, որ սոցիալական էջերում Սամվել Կարապետյանի լուսանկարներով խմբեր են բացվել, որտեղ նրան վերագրվում են հայտարարություններ, որոնց հեղինակը Կարապետյանը չէ։

««Սրտացավ Հայաստան» էջ կա, որտեղ Սամվել Կարապետյանի, մեր ուժի ներկայացուցիչների լուսանկարներն են, սակայն այն մեզ հետ կապ չունի։ ՔՊ-ի կողմից սարքած էջ է, որտեղ գրված է, որ Սամվել Կարապետյանն ասել է՝ ամեն գնով պետք է օգնել մեր դաշնակից Ռուսաստանին Ուկրաինային դեմ պատերազմում։ Հարգելիններս, Սամվել Կարապետյանը նման բան չի ասել, սա ՔՊ-ի սուտն է։ Կեղծ է։ Հայաստանը դեռ իր հարցերը պետք է լուծել, որովհետև Հայաստանին ընենց վիճակի են բերել, որ հաստատ, ուրիշ երկրի հարցերով զբաղվելու կարիք չկա»,-ընդգծեց Կարապետյանը։

Panorama.am