Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է Արևմտյան երկրներին, որ եթե նրանք Կիևի հրահանգով խափանեն Հաղթանակի օրվա տոնակատարությունները, ապա ներում չի լինի։
Նախարարի խոսքով՝ թշնամին փորձում է խափանել ռուսների համար սրբազան տոնը։
«Ես ուզում եմ ասել ամենայն անկեղծությամբ և լիակատար պատասխանատվությամբ. եթե տեղի ունենա այն, ինչ Արևմուտքում վերածնված նացիստներն անում են Ուկրաինայի միջոցով, ներում չի լինի», – ասել է Լավրովը ԱԳՆ-ն շենքում գտնվող հուշատախտակների մոտ ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է վերացնի Ուկրաինայի տարածքից բխող ցանկացած անվտանգության սպառնալիք։
Երկուշաբթի օրը՝ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման ժամանակ, Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը կարող են թռչել Մոսկվա շքերթի ժամանակ։
«ՓաստԻնֆո»
